Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը ռուսաց լեզվին աջակցության համար այն բանից հետո, երբ գերատեսչությունը հայտարարել է լեզվին տիրապետող աշխատակիցներն հավաքագրելու մասին:
«Շնորհակալություն ԿՀՎ-ին ռուսաց լեզվին աջակցելու և խթանելու համար: Ինչո՞ւ էիք դա այսքան տարի թաքցնում: Պատրաստ ենք օգնել երաշխավորագրերով և մասնագետներով», - ասվում է ՌԴ ԱԳՆ Twitter-ում տարածած հաղորդագրությունում:
Ռուսերենին տիրապետող աշխատակիցների ընդունելության մասին ԿՀՎ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին: