Չինաստանում զբոսաշրջիկը, չցանկանալով վճարել հյուրանոցի սենյակի համար, փախուստի փորձ է ձեռնարկել 19 հարկանի շենքի բարձրության վրա գտնվող մալուխի միջոցով, հայտնում է «Ժենմին ժիբաո» պարբերականը։ Տեսագրությունը հայտնվել է թերթի YouTube-ի ալիքում։
Ներքև իջնելու հարցում «ակրոբատին» օգնել են փրկարարներն ու հրշեջները, որից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը։ Հիմա տղամարդը ստիպված է վճարել ոչ միայն հյուրանոցում գիշերելու համար, այլև խոշոր տուգանքը։