Արցախի սահմանամերձ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ նախօրեին տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Artsakh Press-ը:
Սկզբում օծվել է եկեղեցու Աշոտ Երկաթ թագավորի հայոց բանակին պահապան Սուրբ Խաչի կրկնօրինակ խաչը, այնուհետև եկեղեցին, որից հետո մատուցվել է պատարագ:
Նշենք, որ եկեղեցին կառուցվել է բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով: