Ադրբեջանում որոնում են կորած արտասահմանյան զբոսաշրջիկների խմբին

19:37     3 հոկտեմբերի, 2017

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը օպերատիվ եւ արտահերթ միջոցառումներ է անցկացնում արտասահմանյան քաղաքացիների փրկության համար, գրում է NEWS.am-ը:

Նրանք էքստրեմալ իրավիճակում են հայտնվել Շամքորի շրջանի դժվարանցանելի լեռնային տեղանքում:

Գերատեսչությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ զբոսաշրջիկներին որոնելու համար ներգրավվել է ԱԻԾ ավիաջոկատի «ԿԱ-32Ա» ուղղաթիռը:


© armedia.am