Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը օպերատիվ եւ արտահերթ միջոցառումներ է անցկացնում արտասահմանյան քաղաքացիների փրկության համար, գրում է NEWS.am-ը:
Նրանք էքստրեմալ իրավիճակում են հայտնվել Շամքորի շրջանի դժվարանցանելի լեռնային տեղանքում:
Գերատեսչությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ զբոսաշրջիկներին որոնելու համար ներգրավվել է ԱԻԾ ավիաջոկատի «ԿԱ-32Ա» ուղղաթիռը: