Թուրքիան ծրագրում է սեփական տիեզերակայանը կառուցել երկրում անվտանգություն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնել է Թուրիքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Էրզրումում ուղղաթիռների մասերի և պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը:
«Տիեզերակայան կառուցելու նպատակն այն է, որ տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն կտա ապահովել երկրի զարգացումը և անվտանգությունը, ինչպես նաև կօգնի հայտնաբերել և արդյունավետորեն օգտագործել բնական ռեսուրսները»,-ասել է Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը: