ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող շաբաթ հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման մասին, հայտնում է Washington Post-ը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի: Իրանի վարչակարգն աջակցում է ահաբեկչությանը և բռնություն է արտահանում», - հայտարարել է Թրամփը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պետք է վերջ դնի Թեհրանի «միջուկային հավակնություններին»: «Նրանք չեն հետևել համաձայնագրի պայմաններին», - հավելել է Թրամփը: