«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զագացման համար»,-ելույթ ունենալով Երևանում այսօր մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, գրում է Panorama.am-ը:
Կառավարության ղեկավարն ասաց, մոտ ժամանակներս կավարտվեն Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական միջտարածաշրջանայն 6-րդ համաժողովին, վարչապետն ամրագրեց, որ բոլոր միջպետական մակադակներում համագործակցության մակարդակը բարձր է:
«Միաժամանակ պետք է նշել, որ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա:
Կարծում եմ, քննարկման թեմաները բազմազան են: Բոլորին ցանակնում եմ մաղթել բարեհաջող աշխատանք և ցանկանում եմ, որ դուք զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի»,- ամփոփել է իր ելույթը Կարեն Կարապետյանը: