Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN), հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում տալով Նոբելյան կոմիտեի պաշտոնական թվիթերին:
Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը հայտարարել է, որ մրցանակը շնորհվել է միջուկային զենքի կիրառման հումանիտար աղետների հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու համար:
«…Անհավանական ջանքեր պահանջվեցին, որպեսզի հասնենք նմանատիպ զենքի արգելման պայմանագրի ընդունմանը»,- նշել է նա: