Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: