ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն «աշխարհը փրկում է քաոսից», հայտնում է The Hill-ը։ «Կարծում եմ, որ հենց նախագահն է փրկում աշխարհը քաոսից», - ասել է Սանդերսը։
Նա հավելել է, որ Թրամփին օգնում է իր հիանալի թիմը, ինչպես նաև գործընկերները ողջ աշխարհում։ «Նա ունի հիանալի թիմ, որն օգնում է իրեն այդ հարցում։ Բացի այդ, նա մեծ հաջողությունների է հասել միջազգային հարթակում՝ համատեղ աշխատելով մեր գործընկերների հետ թշնամիների դեմ», - ավելացրել է Սանդերսը։