Կապանից առաջին ինքնաթիռը կուղևորվի Երևան արդեն մայիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով, Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:
«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5,5 միլիոն եվրո»,- նշել է Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքնաթիռը Հայաստանում կլինի մարտին։
Մարզպետը հավելել է, որ տոմսերի գները դեռևս վերջնականապես որոշված չեն, սակայն տատանվելու են 30-40 հազար դրամի սահմաններում։