Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանը որոշ կասկածյալների ազատ է արձակել, հայտնում է News.am։
Դատարանը դահլիճից ազատ է արձակել Սամսունի ոստիկանության պետերից Մեթին Բալթային, Ահմեդ Չեթիներին, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներից Էրգյուն Յորուլմազին, Հուսեյն Յըլմազին և Գազի Գյունային։
Դատավարությունը շարունակվելու է դեկտեմբերի 4-ից 8-ը։