ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ տարածաշրջան այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը` Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին` Ֆրանսիա, Էնդրյու Շեֆերը` ԱՄՆ) հոկտեմբերի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ավարտին հասցնելու համար երկու երկրների ղեկավարների՝ առաջիկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ ներառելով նաև քննարկման հնարավոր թեմաները: Համանախագահներին միացել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ:
Երկու նախագահներն էլ հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը, որը նպատակ ունի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը կհրապարակվի համապատասխան կողմերից մոտ ապագայում»: