Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում նշվող Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ավանդական դարձած «Բերքի տոնը»:
ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը Artsakh Press-ի հետ զրույցում ասել է, որ արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում մեծ շուքով կազմակերպվում է «Բերքի տոնը» և այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ավելացել է մասնակիցների թիվը:
«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի շուրջ 250 նոր տաղավար է ավելացվել: Տոնավաճառին՝ Արցախի բոլոր շրջանների 167 համայնքներից մասնակցում են շուրջ 1000 դիմորդներ, հատկապես, հաճելի է տեսնել Թալիշի տաղավարը»,- մասնավորապես ասել է Ժ. Միրզոյանը:
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի FB էջից