Հոկտեմբերի 9-ին մեկնարկող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին Ադրբեջանին վերաբերող երկու զեկույց է քննարկվելու: NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյան՝ նշելով, որ զեկույցները կքննարկվեն հոկտեմբերի 11-ին:
«Առաջին զեկույցը վերաբերում է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, երկրորդը վերաբերում է մարդու իրավունքներին», - ասել է Արփինե Հովհաննիսյանը: