Խորտակված նավի մեծ մասը Ռոհինջայի ներկայացուցիչներ են եղել, ովքեր անհայտ կորած են համարվում, հաղորդում է Ren.TV- ն:
Մյանմայի փախստականներ տեղափոխող նավի վթարից առնվազն 12 մարդ մահացել է:
Բանգլադեշի իշխանությունները հայտնում են, որ 8 ներգաղթյալներ փրկվել են: Առայժմ հայտնի չէ թե նավում քանի մարդ է եղել: Սակայն ըստ նախնական տվյալների մոտ 100 մարդ է եղել: Մի քանի տասնյակը անհայտ կորած են:
Սա Ռոհինջա փախստականների մահվան առաջին դեպքը չէ, երբ նրանք փորձում են անցնել երկու երկրների սահմանը: