Սպիտակ տունը կոնգրես է ուղարկել միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններին առնչվող նոր առաջարկներ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան օրենսդրության հարցերով տնօրեն Մարկ Շորթը, փոխանցում է РИА Новости-ն։
Նշվում է, որ նոր առաջարկներում նախատեսված է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար հիմնադրամի ստեղծում, աշխատանքային միգրանտների ստուգման համակարգի ներմուծում, միգրացիայի հարցերով զբաղվող դատավորների թվի ավելացում և վիզային հարցերի ընդհանուր կանոնակարգում։