2017 թվականի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրն ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերն է, հաղորդում է The New York Times–ը։
Թալերը Նոբելյան մրցանակի է արժանացել «տնտեսական վարքի հետազոտության մեջ ավանդի» համար։
Տնտեսագիտության ոլորտում մրցանակը սահմանվել էր 1968 թվականին Շվեդիայի բանկի կողմից։
Ֆորմալ առումով այն չի կարող Նոբելյան համարվել, քանի որ Ալֆրեդ Նոբելի կտակում այդ ոլորտը բացակայում է։