Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռի անձնակազմի երեք անդամ:
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ վառելիքի պակասը, սակայն միջադեպի պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ: