ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ Չիլիի հյուսիսային հատվածում 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Արցախպրեսը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեքշաբթի։ Էպիկենտրոնը եղել է Պուտրե բնակավայրից 36 կմ հարավ-արևմուտք, իսկ երկրաշարժի օջախը՝ 82.4 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։