«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը շարունակում է սադրանքների դիմել»,- թվիթերում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նա գրել է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից 19-ամյա զինծառայողի սպանության մասին:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը: Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին»,-անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ ասել էր ՀՀ նախագահի խոսնակը: