Gitex 2017 ցուցադրության ժամանակ Դուբայի ոստիկանությունը ներկայացրել է HoverSurf թռչող մոտոցիկլետը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների համար, հաղորդում է The Daily Motion-ը:
Այն կարողանում է բարձրանալ 5 մետր և երթևեկել 4 մղոն ՝ օդում մնալով 25 րոպե: Այն կարող է տեղափոխել 300 կգ ծանրություն։
Նշվում է նաև, որ թռչող մոտոցիկլետը կարող է լուսանկարել ութ տեսախցիկով և լուսանկարներն անմիջապես փոխանցել ոստիկանության բաժանմունք: