Քրդական ինքնավարության կառավարությունը մեղադրել է Բաղդադին Քիրքուք նահանգի նկատմամբ վերահսկողության վերականգնմաննպատակով խոշոր ռազմական գործողության նախապատրաստման մեջ։
«Մենք վտանգավոր հաղորդագրություններ ենք ստանում այն մասին, որ իրաքյան զորքերը, որոնք իրենց մեջ ներառում են Իրաքի շիայական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորը, և դաշնային ոստիկանությունը, պատրաստվում են մեծ հարձակման», - ասվում է Իրաքյան Քրդստանի կառավարության անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։
Քիրքուք նահանգը պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, սակայն փաստացի մասամբ վերահսկվում է քրդերի կողմից։