Լույս է տեսել խուլերի մայրենի՝ ժեստերի լեզվով Աստվածաշնչի տեսասկավառակի երկրորդ մասը: Այն 128 հոլովակով ամփոփում է Նոր Կտակարանը:
Այսուհետ խուլերը կկարողանան ժեստերի լեզվով հաղորդ լինել Աստվածաշնչին:
Ինչպես տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը, նկարահանումներին մասնակցել են խուլերը, հոգևորականն ու ժեստերի լեզվի թարգմանիչը: Հոլովակներում հիմնականում խուլերն են:
Թեև խուլերը կարողանում են կարդալ հայերեն, սակայն նրանց մայրենի լեզուն ժեստերի լեզուն է. մայրենի լեզվով Աստվածաշնչին ու Աստծո խոսքին ծանոթանալը կարևոր պայման է յուրաքանչյուր հավատացյալի համար: Տեսասկավառակների աշխաանքները սկսվել են դեռ չորս տարի առաջ: 2017թ. գարնանը թողարկվեց առաջին մասը՝ ընդգրկելով միայն Հին Կտակարանը՝ 237 հոլովակներով: