Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալի շրջանում անհայտ անձը կամ անձինք գողացել են Ադրբեջանի արվեստի գործիչ, կոմպոզիտոր Ղամբար Հուսեյնլիի դիմաքանդակը: Ինչպես հայտնում է Enter News -ը՝ դեպքը հետաքննվում է ոստիկանության կողմից:
Վերջին օրերին Բաքվում գողացվել են մի քանի հայտնիների դիմաքանդակներ: Անցած շաբաթ ՆԳՆ-ի տարածած տեղեկատվությունում նշվում է, որ Ադրբեջանի հայտնի գործիչների հուշատախտակների գողության գործով ձեռնարկվել են հատուկ օպերատիվ գործողություններ: Երեք անձ ձերբակալվել է: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ խմբավորման անդամները մետաղական դիմաքանդակները վաճառել են մետաղի հանձնման կետին: Օպերատիվ միջոցառումների ձեռնարկման արդյունքում գտնվել և պատասխանատվության է ենթարկվել տվյալ կենտրոնի տերը: