«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին դեռ որևէ բան հայտնի չէ, եթե լինի կհայտարարվի»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, փոխանցում է Panorama.am-ը:
«Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Դա անզեն աչքով է երևում, բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ասաց Շավարշ Քոչարյանը: