Ադրբեջանը ՀՀ ՊՆ-ից փորձում է պատսպարվել դրոշի միջոցով

16:48     12 հոկտեմբերի, 2017

Տաջիկստանում ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել, փոխանցում է NEWS.am-ը։

Նիստի ավարտին մասնակիցներն ավանդական լուսանկար են արել։ Նախարարները  կամ երկիրը ներկայացնող փոխնախարարները շարվել են այբբենական հերթականությամբ:

Ադրբեջանի պաշտպանության  նախարար Զաքիր Հասանովը հայտնվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի կողքին։ Այս «հարևանությունից» պաշտպանվելու համար ադրբեջանցի նախարարը որպեսզի չկանգնի Արտակ Զաքարյանի կողքը, կանգնել է իրենց դրոշի  կողքը։ 


© armedia.am