Տաջիկստանում ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել, փոխանցում է NEWS.am-ը։
Նիստի ավարտին մասնակիցներն ավանդական լուսանկար են արել։ Նախարարները կամ երկիրը ներկայացնող փոխնախարարները շարվել են այբբենական հերթականությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնվել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի կողքին։ Այս «հարևանությունից» պաշտպանվելու համար ադրբեջանցի նախարարը որպեսզի չկանգնի Արտակ Զաքարյանի կողքը, կանգնել է իրենց դրոշի կողքը։