Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է պտուղ–բանջարեղենի, մասնավորապես, Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը՝ արգելված արտադրանքի մատակարարման փորձերի շատացման պատճառով: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերատեսչությանը:
«ՌԴ տարածք արգելված արտադրանքի ներմուծումը բացառելու նպատակով Ռոսսելխոզնադզորը թվարկված երկրների լիազոր մարմիններին իրազեկել է ապրանքային պիտակի վրա նշել հստակ հասցեով արտադրողի անունը։ ՌԴ ներմուծվող լոլիկների այն խմբաքանակը, որը նման տեղեկություն չի պարունակում, կառգրավվի՝ արտադրության վայրը պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռոսսելխոզնադզորը որոշ երկրների տարածքից բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է անցկացնում։ Վերջին շրջանում ՌԴ արտահանման նպատակով Հայաստան, Ադրբեջան և Բելառուս արգելված արտադրանքի ներմուծման փորձերի կտրուկ աճ է գրանցվել, այդտեղից հետագայում մթերքը՝ որպես այդ երկրների տեղական արտադրանք, Ռուսաստան արտահանելու նպատակով։