Թուրքիան որևէ խնդիր չունի՝ կապված Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«C-400-ի հետ կապված որևէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն չի նախատեսվում: Հույս ունենք, որ այն կսկսվի երկրորդ փուլում», - ընդգծել է նա:
Էրդողանի խոսքով, Թուրքիան «մտադիր չէ դադարեցնել C-400-ի վերաբերյալ բանակցությունները»: «Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել ենք նաև C-500-ի մասին», - ասել է Էրդողանը: