Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար, քաղաքական գործիչ Օդրի Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:
Նրա թեկնածության օգտին ուրբաթ քվեարկել են Գործադիր խորհրդի անդամների մեծամասնությունը:
58 երկրներից 30-ը ընտրությունների վերջին փուլի ընթացքում սատարել են Ազուլեին: Նրա մրցակիցը՝ Կատարի մշակույթի նախկին նախարար, դիվանագետ Համադ բեն Աբդելազիզ ալ Քավարին ստացել է 28 ձայն:
ՅՈՒՆԵՍԿՕ նոր գլխավոր տնօրենի հաստատումը տեղի կունենա ՄԱԿ 39-րդ գլխավոր համաժողովին, որը կանցկացվի հաջորդ ամիս: