Ռաքա քաղաքը որը եղել է «Իսլամական պետության» զինյալների հիմնական հենարանը, լիովին ազատագրված են ահաբեկիչներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Al Arabiya-ին:
Հաղորդվում է, որ մնացած զինյալները վայր են դրել իրենց զենքերը եւ հանձնվել «Սիրիական Ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիային:
Ռաքան ահաբեկիչների վերահսկողության տակ է եղել 2013 թվականից: Քաղաքը համարվում էր ԻՊ ոչ պաշտոնական մայրաքաղաքը:
Ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զինյալների վերահսկողության տակ է Սիրիայի տարածքի ութ տոկոսը: Ռուսական գլխավոր շտաբը ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմը Սիրիայում ըստ էության, դադարեցվել է: