Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության և պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ և մասնակցել զորամիավորման հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը: