Իրանի հետ «միջուկային գործարքը» պետք է խստացվի կամ անվավեր ճանաչվի, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Ամերիկայի Ձայնը:
«Իրանի հետ գործարքը պետք է նպաստեր տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, սակայն, թեև Միացյալ Նահանգները կատարում է գործարքով սահմանված պայմանավորվածությունները, իրանական ռեժիմը շարունակում է տարածել հակամարտություններ և ահաբեկչություն Մերձավոր Արևելքում և աշխարհում: Ամենակարևորը՝ Իրանը հավատարիմ չէ գործարքի ոգուն: Այնպես որ այսօր, ելնելով Իրանի կողմից աճող վտանգի իրականությունից և մեր դաշնակիցների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո, ես նոր ռազմավարություն եմ որդեգրում՝ Իրանի կործանարար գործողություններին հակազդելու համար», - ասել է նախագահ Թրամփը: