Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 276-ի, ևս 300 մարդ վիրավորել է: Այս մասին Twitter-ի իր միկրոբոլգում հայտնել է երկրի ինֆորմացիայի նախարար Աբդիռահման Օսմանը:
Հոկտեմբերի 14-ին Մոգադիշոյում հյուրանոցներից մեկի մոտ պայթել է պայթուցիկով լցոնված բեռնատար: Երկու ժամ անց մայրաքաղաքի մեկ այլ թաղամասում ևս մեկ պայթյուն է գրանցվել:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, սակայն վերջին տարինեին Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչություններն իրականացվել են «Աշ Շաբաբ» խմբավորման զինյալների կողմից: