Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը, Խարկով քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները կփորձեն իրեն վերացնել:
«Ես հստակ գիտեմ, որ նրանք կփորձեն ինձնից ազատվել: Նրանք կարող են թևերս ոլորել ու ինձ արտաքսել: Նույնիսկ կարող են սպանել, բայց դա խնդիր չէ, ես դրանից չեմ վախենում», - հայտարարել է Սաhակաշվիլին:
Սաhակաշվիլին կոչ է արել աջակիցներին հոկտեմբերի 17-ին մասնակցել Գերագույն ռադայի շենքի առաջ կայանալիք ակցիային, որն ուղղված է հաջակցություն հակակոռուպցիոն բարեփոխումների: Ակտիվիստները պահանջում են ստեղծել հակակոռուպցիոն դատարան, նոր օրենք ընդունել ընտրությունների վերաբերյալ ու չեղարկել պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը: