Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք մասի՝ ներդրումներ, առևտուր և համագործակցություն: NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Արգենտինան Հայաստանում համարվում է առաջնային ներդրողներից մեկը, և դրա վառ ապացույցն Էռնեկյանի ներդրումային ներկայությունն է Հայաստանում: Ինչ վերաբերում է համագործակցությանը, Հայաստանն ակտիվ համագործակցում է Արգենտինայի հետ, գյուղատնտեսության ոլորտում ունենք համաձայնագիր, որով կատարվում է փորձի փոխանակում: Դեռևս փորձում ենք զարգացնել այդ համաձայնագիրն ու ծավալել: Առևտրի վերաբերյալ կարող եմ հստակ նշել, որ այն զարգացած է, այս տարիներին նաև աճ ենք գրանցել: Դեսպանությունը շեշտադրում է կատարել հենց առևտրային հարաբերությունները զարգացնելու վրա», - նշել է դեսպանը: