Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև

14:07     16 հոկտեմբերի, 2017

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը թվիրթերյան իր միկրոբլոգում գրել է. «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»:

Այնուհետև քիչ անց ավելացրել է. «ՀՀ Նախագահը ժամանեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր»:


© armedia.am