Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն

17:06     16 հոկտեմբերի, 2017

Լեհաստանում տեղի ունեցող կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում՝ 70 կգ քաշային կարգում, ամենաուժեղ մարզիկները եղել են Հայաստանից և Ճապոնիայից:

Հայաստանը ներկայացնող աշխարհի չեմպիոն, արցախցի մարզիկ Արթուր Արուշանյանը, եզրափակիչում հաղթելով Ճապոնիայի մասնակցին, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Կարպիս Կարապետյանը դարձել է  բրոնզե մեդալակիր, տեղեկանում ենք Арцах Киокушин պաշտոնական Facebook-յան էջից:

Առաջնության ժամանակ գրանցված արդյունքները.

1 տեղ - Հայաստան
2 տեղ -  Ճապոնիա
3 տեղ - Հայաստան
3 տեղ - Ճապոնիա


© armedia.am