Գերմանիայում 88-ամյա կնոջը բանտարկել են Հոլոքոստը ժխտելու համար

13:02     17 հոկտեմբերի, 2017

Բեռլինի դատարանը Գերմանիայի 88-ամյա բնակչուհի Ուրսուլա Հավերբեկին դատապարտել է վեցամսյա ազատազրկման՝ Հոլոքոստը հերքելու համար, հայտնում է lenta.ru-ն։

Կինը 2016 թվականին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ժխտել է Հոլոքոստի փաստը՝ այդ թվում նաև Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում գազային խցիկների առկայության մասին տեղեկատվությունը։

2015 թվականից Հավերբեկին Հոլոքոստի ժխտման համար արդեն 5 անգամ դատապարտել են ազատազրկման, սակայն դատավճիռներն ուժի մեջ չեն մտել, քանի որ բողոքարկվել են:


© armedia.am