Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ վստահորեն հաղթում է Ավստրիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններում, հայտնում է Vesti.ru-ն:
Նախնական տվյալների համաձայն կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների մեծամասնությունը՝ շուրջ 32 տոկոսը: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները: Դեռ երեկ նրանք երրորդ տեղում էին՝ զիջելով Ազատություն կուսակցությանը: Վերջնական արդյունքները Ավստրիայի ՆԳՆ-ն կհրապարակի առաջիկա հինգշաբթի:
Ըստ կանխատեսումների, առաջին տեղում կլինի Ժողովրդական կուսակցությունը, որի առաջնորդը՝ 31-ամյա Սեբաստիան Կուրցը, կարող է դառնալ ամենաերիտասարդ կանցլերը Եվրոպայում:
Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է նման պատասխանատվությունը վերցնել իր վրա: Կուրցի կուսակցությունը դեմ է հանդես գալիս Բրյուսելի, Փարիզի, Բեռլինի քաղաքականությանը ներգաղթյալների, նաև հակառուսական պատժամիջոցների հարցերում: