Երկու թուրք զինվորականներ զոհվել են Իրաքի հյուսիսում ինքնաշեն ռումբի պայթյունի ժամանակ, որը տեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները։ Բացի այդ, պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք թուրք զինծառայող։
2015 թվականին Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված բախումների վերսկսումից քրդերի հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 900 զինվորական: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ ընթացքում թուրքական զինուժն ոչնչացրել է ՔԱԿ-ի ավելի քան 10 հազար զինյալների: