Իրաքի բանակը, ինչպես նաև վերջինիս դաշնակից շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը իրենց վերհսկողության տակ են վերցրել Քիրքուք նահանգը: Այդ մասին հատնում է «CNNTurk»-ը՝ նշելով, որ Իրաքի բանակի վերահսկողության տակ են անցել Քիրքուքի ռազմաբազան, նավթահորերը, օդանավակայանը և այլ կարևոր կետեր, փոխանցում է Ermenihaber-ը:
Իրաքի վարչապետ Հայդար Իբադին հրահանգ է տվել իրաքցիներին ապահովել Քիրքուքի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ավելորդ լարված իրավիճակ չստեղծել և համագործակցության գնալ իրաքյան Քրդստանի «Փեշմերգե» զորաջոկատների հետ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այժմ Քիրքուքում Իրաքի իշխանությունների կողմից սահմանվել է պարետային ժամ: Հրահանգվել է Քիրքուքի նահանգապետարանի շենքի վրա բարձրացնել Իրաքի պետական դրոշը:
Նշվում է նաև որ քրդական զորաջոկատներն առանձնակի դիմադրություն ցույց չեն տվել Իրաքի բանակին: