Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնը հայտարարել է Օսմանյան Թուրքիայում հայերի անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերի տվյալների բազայի ստեղծման ծրագրի գործարկման մասին: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:
Նշվում է որ կենտրոնի գործառույթների մեջ կընդգրկվի ինչպես ֆիզիկական փաստաթղթերի, այնպես էլ Ցեղասպանությունը վերապրած մարդկանցից և նրանց ժառանգներից ունեցվածքի վերաբերյալ վկայություններ հավաքագրում:
Կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանի խոսքով՝ Ցեղասպանության ընթացքում հայերի կորցրած, բռնագրավված ունեցվածքի տվյալների բազայի ստեղծման ծրագիրը կօգնի հաստատել հայերի իրավունքը Ակարայի կողմից այն վերադարձնելու համար:
Նրա խոսքով՝ համանման արխիվը նաև տեղեկությունների հուսալի աղբյուր կլինի, որը կմեծացնի Սփյուռքի հնարավորությունները քաղաքական և իրավաբանական հարթություններում իրականացվող արդարության պայքարում: