Միացյալ Նահանգների հայկական լոբբիի մասին գիտեն բոլորը, սակայն, շատերը տեղյակ չեն, թե իրականում ինչպես է հայ համայնքին հաջողվում ազդել Միացյալ Նահանգների իշխանությունների վրա և ինչպես անցյալում կարճ նամակի միջոցով Միացյալ Նահանգների հայ համայնքին հաջողվեց մի քանի ժամով դադարեցնել ամբողջ Սպիտակ տան աշխատանքները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Մի քանի ժամվա մեջ այդ օրը Միացյալ նահանգների հայ համայնքը Սպիտակ տուն ֆաքսով ավելի քան 8,000 բողոքի հաղորդագրություն ուղարկեց և Հայաստանի Հանրապետության շահերին չնպաստող որոշումը Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից չեղարկվեց: