«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից: Տեսանյությը հրապարակել Է BFMTV-ն:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ԻՊ մայրաքաղաք հանդիսացող Ռաքան լիովին ազատագրված Է զինյալներից: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ չորսամսյա մարտերի ընթացքում քաղաքում 3250 մարդ Է զոհվել: