ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մտահոգված է, որ Կորեական թերակղզում պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգավոր են և անհեռատես։ Նա ԱՄՆ–ին կոչ է արել բոլոր կողմերին հավաքել բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է NEWS.am–ը։
Նա Չինաստանին կոչ է արել ավելի կարևոր դեր ստանձնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում։ «Մենք չպետք է ռազմաշունչ և ագրեսիվ լինենք Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,– ասել է Քլինթոնը՝ ընդգծելով Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը և դիվանագիտական ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
Քլինթոնը՝ ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշել է, որ Twitter–ում վիրավորանքները օգնեցին Հյուսիսային Կորեային, բայց ես չեմ կարծում, որ դրանցից օգուտ քաղեց ԱՄՆ-ը։