«Կապուստին Յար» հրաձգարանում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի համար նոր հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտնել է հրաձգարանի պետ, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին շրջանում անցկացված առավել նշանակալի միջոցառումների թվում կարելի է նշել «Իսկանդեր» հրթիռային համալիրի համար նոր հրթիռի միջգերատեսչական փորձարկումների ավարտը»,- ասել է նա
Նրա խոսքով՝ ներկայումս հրաձգարանում Ռուսաստանի Զինված ուժերի բոլոր տեսակի և կարգերի զորքերի շահերի շրջանակում անցկացվում են 160 թեմաների փորձարկումներ: