Եվրամիությունում Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների հարցով չկա միասնական դիրքորոշում, այդ մասին հաղորդել է Գերմանիայի կանցլերի գերատեսչության աղբյուրը, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
«Իմ կարծիքով, բանակցությունների ընդհատման հարցում չկա միակարծություն, սակայն մեծամասնությունն աջակցում է այն մոտեցմանը, որ Թուրքիայի հետ նման կերպ հարաբերությունները շարունակել չի կարելի»,- լրագրողներին հայտնել է աղբյուրը: